ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2020 10:28
Վիճաբանություն՝Մարտակերտի շրջանում
Ապրիլի 13-ին Մարտակերտի զինհոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:00-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1993թ. ծնված Հ. Ս.-ն և 1991թ. ծնված Ա. Ե.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:10-ի սահմաններում Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում վիճաբանություն է առաջացել մի կողմից եղբայրներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1992թ. ծնված Ա. Հ.-ի և 1992թ. ծնված Ն. Հ.-ի, 1994թ. ծնված Ս. Գ.-ի, իսկ մյուս կողմից Հ. Ս.-ի և Ա. Ե.-ի միջև, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: