ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2019 11:59
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Լ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Լազարևի փողոցի 1-ին նրբ. թիվ 1 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, Լազարևի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան դիմաց վիճաբանություն է առաջացել մի կողմից՝մայրաքաղաքի բնակիչներ, 1985թ.ծնված Ծ. Բ.-ի և 1956թ.ծնված Գ. Բ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1966թ.ծնված Ա. Օ.-ի միջև, որի ընթացքում Ծ. Բ.-ն և Գ. Բ.-ն հարվածներ են հասցրել Ա. Օ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: