ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2020 13:36
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Օգոստոսի 13-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Արզանյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուվմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 00:05-ի սահմաններում Արզանյան փողոցում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ մի կողմից 1993թ.ծնված Գ. Հ.-ի, 1968թ.ծնված Գ. Հ.-ի, իսկ մյուս կողմից 1990թ.ծնված Գ.Ծ.-ի, Դ.Ծ-ի և Ի. Ծ.-ի միջև, որի ընթացքում Գ. Հ.-ն և Ի. Ծ.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: