ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2019 12:02
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Սեպտեմբերի 3-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 21:10-ին իրենց մոտ են ընդունվել Հադրութ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ժ. Գ-ն՝ գլխի մազածածկ շրջանի կտրած վերքով և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 2001թ.ծնված Է. Գ-ն՝ աջ ձեռնաթաթի փակ կոտրվածք, գլխի գագաթային շրջանի սալջարդով:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցում վիճաբանություն է առաջացել Է. Գ-ի և Ժ. Գ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: