ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2020 12:53
Վիճաբանություն՝Հադրուք քաղաքում
Օգոստոսի 8-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Հադրութ քաղաքի Ա. Մկրտչյան 9 փողոցի ճանապարհահատվածում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ա. Ս.-ի և 1971թ. ծնված Ն. Հ.-ի միջև, որի ընթացքում կողմերը քաշքշել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: