ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.08.2020 11:55
Վիճաբանություն՝Հադրութում
Օգոստոսի 13-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ օգոստոսի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում, Հադրութ քաղաքի Բարեկամության փողոցում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքի բնակիչներ՝ 1987թ.ծնված Ն. Մ.-ի և 1985թ.ծնված Վ. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: