ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2020 13:41
Վիճաբանություն՝Հադրութի շրջանում
Մայիսի 10-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 9-ին ժամը 23:00-ի սահմաններում Հադրութ քաղաքի Թևան Ստեփանյան փողոցում վիճաբանություն է առաջացել Հադրութի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ս. Մ.-ի և Հադրութ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Լ. Ա.-ի, որի ընթացքում քաշքշել են միմյանց, իսկ վերջինս՝ մեկ անգամ ձեռքով հարվածել է Ս. Մ.-ի կրծքավանդակին:
Ս. Մ.-ն և Լ. Ա.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: