ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2020 13:36
Վիճաբանություն՝Հադրութ քաղաքում
Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները Հադրութի ՌՈ բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ սեպտեմբերի 11-ին ժամը 21:30-ի սահմաններում Հադրութ քաղաքում անձնական հարցերի պարզաբանման շուրջ վիճաբանություն է առաջացել Հադրութ քաղաքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Բ. Մ.-ի և 1991թ.ծնված Ն. Ս.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: