ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.10.2019 12:39
Վիճաբանություն՝Իշխանաձորում
Հոկտեմբերի 15-ին Բերձոր քաղաքի բնակիչ,1973թ.ծնված Ա. Վ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ հոկտեմբերի 14-ին ժամը 15:30-ի սահմաններում, Իշխանաձոր գյուղի գետափնյա տարածքում «Հանգստի վայր» կոչվող տեղանքում ծագած տարաձայնության պատճառով վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Խ.-ի հետ, որի ժամանակ վերջինս ոտքով հարվածներ է հասցրել իր ոտքին և ձախ կողքի շրջանին պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: