ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2020 12:08
Վիճաբանություն՝ Քաշաթաղի շրջանում
Փետրվարի 25-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Դ. Ո.-ն հեռախոսով հայտնել է այն մասին, որ Արվական գյուղում իր հետ վիճաբանել են Կ.-ն և Ջ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Արվական գյուղի դպրոցի հարակից տարածքում Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1998թ. ծնված Ջ. Հ.-ն վիճաբանության մեջ է մտել Դ. Ո.-ի հետ և ձեռքով 3 անգամ հարվածել նրա գլխին, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է վերջինիս տան բակում, որտեղ Ջ. Հ.-ն և նրա եղբայր՝ 1986թ. ծնված Կ. Հ.-ն հարվածներ են հասցրել Դ. Ո.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։