ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2020 12:34
Վիճաբանություն՝ Քաշաթաղի շրջանում
Հունիսի 13-ին ժամը 20:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի Խաչինտափ գյուղի հարակից բացօթյա տաղավարում, հացկերույթի ժամանակ ծագած տարաձայնության պատճառով վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝1982թ.ծնված Ն. Ա.-ի և Քաշաթաղի շրջանի բնակիչ՝ 2002թ. ծնված Մ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս ապակյա շշով մեկ անգամ հարվածել է Ն. Ա.-ի գլխին և պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մ. Հ.-նի հոր՝ 1974թ.ծնված Դ. Հ.-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Մ. Ս.-ի միջև, որի ընթացքում նրանք միմյանց հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ Դ. Հ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նաև վիճաբանությունը կանխելու նպատակով միջամտած՝ Քաշաթաղի շրջանի բնակիչներ՝ 1979թ.ծնված Ա. Ս.-ին և 1984թ.ծնված Է. Զ.-ին, որոնց նույնպես պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Ն. Ա.-ն, Մ. Հ.-ն, Դ. Հ.-ն և Մ. Ս.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: