ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.05.2019 12:17
Վիճաբանություն՝ տանը
Ս.թ. մայիսի 18-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 22:00-ի սահմաններում նույն շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Մ-ի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վիճաբանություն է առաջացել վերջինիս և նրա որդու՝ 1996թ.ծնված Ռ. Մ-ի միջև, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: