ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.03.2020 12:30
Վիճաբանություն՝ Վանք գյուղում
Մարտի 10-ին Վանքի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ճակատային շրջանի պատռված վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1980թ. ծնված Գ. Ս.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, Վանք գյուղում Գ. Ս.-ն վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ, 1988թ. ծնված Տ. Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով 1 անգամ հարվածել է Գ. Ս.-ին, որն էլ ընկնելով գետնին ստացել է նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: