ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.04.2020 10:46
Վիճաբանություն՝ Ստեփանակերտում
Ապրիլի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:40-ին գլխի գագաթնային շրջանի սալջարդով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Բ. Ա.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում Աջափնյակ թաղամասի թիվ 1 հասցեում տեղակայված «Ամրոց» ոեստորանի դիմաց վիճաբանության է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Գ. Ծ.-ի և Բ. Ա.-ի միջև, որի ընացքում Գ. Ծ.-ն մեկ անգամ քարով հարվածել է Բ. Ա.-ի գլխին՝ պատճաոելով մարմնական վնասվածք։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: