ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.04.2020 11:07
Վիճաբանություն՝ Շահումյանի շրջանում
Ապրիլի 17-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ ապրիլի 15-ին ժամը 19:30-ի սահմաններում, Շահումյանի շրջանի բնակիչներ՝ 1991թ. ծնված Ա. Ս.-ն և 1989թ. ծնված Ա. Ս.-ն Ակնաբերդ գյուղի գերեզմանոցի մոտ վիճաբանության մեջ են մտել նույն շրջանի բնակիչ, 1979թ. ծնված Կ. Մ.-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հացրել Կ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: