ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.05.2020 17:30
Վիճաբանություն՝ Մարտունու շրջանում
Մայիսի 20-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի «Ֆերմա» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝1993թ.ծնված Վ. Մ.-ի և 1987թ.ծնված Վ. Ա.-ի միջև, որի ընթացքում վերջինս ցաքատով հարվածներ է հասցրել Վ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վ. Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: