ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.05.2020 14:03
Վիճաբանություն՝ Մարտունու շրջանում
Մայիսի 10-ին Մարտունի քաղաքի բնակչուհի,1963թ. ծնված Հ. Գ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ իրենց տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 18:40-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել մի կողմից Մարտունի քաղաքի բնակիչներ՝ 1991թ. ծնված Ն. Բ.-ի, 1993թ. ծնված Մ. Հ.-ի, 1991թ.ծնված Դ. Մ.-ի, իսկ մյուս կողմից 1987թ.ծնված Է. Գ.-ի,1959թ. ծնված
Ա. Գ.-ի և 1963թ.ծնված Հ. Գ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: