ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2020 11:12
Վիճաբանություն՝ Մարտունիում
Հունվարի 23-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի «կարվինա պովորոտ» կոչվող տեղամասում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Օ.-ի, իսկ մյուս կողմից Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ. ծնված Մ. Բ.-ի միջև, որի ընթացքում Ա. Օ.-ն մեկ անգամ գլխով հարվածել է Մ. Բ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: