ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2020 12:15
Վիճաբանություն՝ Մարտունի քաղաքում
Փետրվարի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 22:50-ին դեմքի սալջարդով իրենց մոտ է դիմել Մարտունի քաղաքի բնակիչ, 2004թ. ծնված Ս. Ս.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կ. Ավանեսյան փողոցում վիճաբանություն է առաջացել Ս. Ս.-ի և Մարտունու շրջանի բնակիչ, 2003թ. ծնված Գ. Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել Ս. Ս.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: