ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2019 14:39
Վիճաբանություն՝ Մարտունի քաղաքում
Դեկտեմբերի 26-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Է. Գ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ի սահմաններում աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ Մարտունի քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Տ.-ն Մարտունի քաղաքի Մ. Մելքոնյան փողոցում վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ժամանակ Ա. Տ.-ն դիտահորի կափարիչը փորձել է փակել Է. Գ.-ի վրա, ինչի հետևանքով կողմերը քաշքշել են իրար՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ:
Ա. Տ.-ն գտնվել է անսթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: