ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.07.2020 12:49
Վիճաբանություն՝ Մարտակերտի շրջանում
Հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 2000թ.ծնված Ա. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում գտնվելով Հովտաշեն համայնքում իրեն են մոտեցել նույն շրջանի բնակիչներ՝ 1996թ.ծնված Շ. Շ.-ն և 2003թ.ծնված Հ. Հ.-ն ու օրավարձով աշխատանք կատարելու պայման առաջարկելուց և համաձայնության չգալուց հետո վիճաբանության մեջ մտել իր հետ, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։