ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 14:16
Վիճաբանություն՝ Մարաղա համայնքում
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Նոր Մարաղա համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Բ.-ն գյուղում վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Գ.-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձինք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: