ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.04.2020 11:23
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Ապրիլի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Խ. Շ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ շենքի բակում իր հետ վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել մի կողմից Խ. Շ.-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝1989թ. ծնված Ա. Հ.-ի և 1992թ. ծնված Դ. Բ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: