ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.03.2020 12:02
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Մարտի 29-ին ժամը 22:20-ի սահմաններում, ՃՈ ծառայող Ա. Ա.-ն արագությունը գերազանցելու համար կանգնեցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Մ.-ն և ուղևոր՝ մայրաքաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Ղ.-ն վիճաբանության մեջ են մտել ՃՈ ծառայողներ՝ Ա. Ա.-ի և Ա. Ս.-ի հետ և ոտքերով ու ձեռքերով հարվածել են վերջիններիս կրծքավանդակին, իսկ Ա. Ղ.-ն ձեռքով բռնել է Ա. Ա.-ի կոկորդից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: