ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.06.2020 13:28
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Հունիսի 6-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի ՈՒլուբաբյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ահ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններին վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1991թ.ծնված Հ. Ս.-ի և 1998թ.ծնված Ա. Հ.-ի միջև, որի ժամանակ կողմերը փոխադարձ քաշքշել են իրար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: