ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.01.2020 16:22
Վիճաբանություն ՝մայրաքաղաքում
Հունվարի 17-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. Ա. Ա.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Սպանդարյան փողոցի բնակիչ,1983թ. ծնված Պ. Հ.-ն ծեծի է ենթարկել իր կնոջ մորը:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ հունվարի 16-ին ժամը 03:30-ի սահմաններում Սպանդարյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է առաջացել Պ. Հ.-ի և 1957թ.ծնված Ե. Հ.-ի միջև, որի ընթացքում Պ. Հ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է Ե. Հ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: