ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2020 11:10
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2002թ.ծնված Ի. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 23:10-ի սահմաններում և դեկտեմբերի 22-ին ժամը 02:50-ի սահմաններում, նշված հասցեում վիճաբանություն է առաջացել Ի. Մ.-ի հոր՝ 1983թ.ծնված Գ. Մ.-ի և իրենց տանը վարձով բնակվող՝ Շահումյանի շրջանի բնակիչ,1992թ.ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում Գ. Մ.-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Ա. Ա.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: