ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2020 16:43
Վիճաբանություն՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:10-ին ձախ աճուկային շրջանի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ,1985թ.ծնված Ա. Բ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին ժամը 24:00-ի սահմաններում Վ. Մամիկոնյան փողոցում գտնվող նախկին զբոսայգու տարածքում առկա տաղավարում վիճաբանություն է առաջացել Ա. Բ.- ի և մայրաքաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Ս.-ի միջև, որի ընթացքում Ա. Բ.-ն հրել է Ա. Ս.-ին, իսկ վերջինս ծալովի դանակով հարվածել է Ա. Բ.-ի որովայնի ձախ մասին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: