ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2020 11:32
Վիճաբանություն՝ Հադրութի շրջանում
Оգոստոսի 7-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 7-ին ժամը 02:30-ի սահմաններում, Մեծ Թաղեր գյուղում, նույն շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ա. Բ.-ն մուտք է գործել նույն շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Է. Մ.-ի ցանկապատված տան բակ, որտեղ ննջասենյակի պատուհանից ներս նայելու պատճառով վիճաբանություն է առաջացել Է. Մ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ճիպոտով հարվածել է Ա. Բ.-ի մեջքին, այնուհետև կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: