ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2019 11:09
Վիճաբանություն՝ Բերձոր քաղաքում
Նոյեմբերի 1-ին Բերձոր քաղաքի բնակչուհի, 1966թ.ծնված Օ. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նուն օրը ժամը 18:30-ի սահմաններում Բերձոր քաղաքի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ Օ. Մ.-ի, նրա դստեր՝1989թ.ծնված Է. Հ.-ի և 1989թ.ծնված Ա. Մ.-ի, իսկ մյուս կողմից՝ 1992թ.ծնված Ա. Հ.-ի, 1972թ.ծնված Շ. Հ.-ի և 1988թ.ծնված Ի. Բ.-ի միջև, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել Օ. Մ.-ին, Ա. Մ.-ին և Է. Հ-.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: