ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2020 09:57
Վիճաբանություն՝ Ասկերանի շրջանում
Հուլիսի 11-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1969թ.ծնված Ա. Հ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Խնապատ գյուղի վարչական տարածքում գտնվող անասնաֆերմայի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում, նշված վայրում Ասկերան քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Մ.-ն, Ասկերանի շրջանի բնակիչ,1988թ.ծնված Ա. Մ.-ն վիճաբանության մեջ են մտել Ասկերանի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ս.-ի հետ, որի ընթացքում Ա.Մ.-ն ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։