ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2019 11:42
Վիճաբանություն
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Լ. Ե-ն ս.թ.հունիսի 18-ին ժամը 13:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ,1978թ.ծնված Ա. Մ-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: