ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2019 11:58
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.հունիսի 16-ին ժամը 22:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Գարեգին Նժդեհ և Վարդան Մամիկոնյան փողոցների հատման խաչմերուկում վիճաբանություն է առաջացել մի կողմից մայրաքաղաքի բնակիչներ՝ 2002թ.ծնված Ա. Ա-ի, 2002թ.ծնված Ա. Ղ-ի, 2003թ.ծնված Մ. Հ-ի, 2004թ.ծնված Ա. Ա-ի, 2002թ.ծնված Ա. Ա-ի, 2003թ.ծնված Ա. Հ-ի, իսկ մյուս կողմից 2002թ.ծնված Է. Կ-ի, 1978թ.ծնված Ա. Ի-ի և դեռևս չպարզված անձանց միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տարվում են աշխատանքներ չպարզված անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: