ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.07.2018 14:21
Վիճաբանություն և վնասվածքներ
Հուլիսի 30-ին ժամը 16:40-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1994թ. ծնված Կ. Հ-ն դմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հուլիսի 29-ին ժամը 21:00-ի սահմաններում տանը, կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել իր և ամուսնու՝ 1992թ. ծնված Ն. Հ-ի միջև, որի ընթացքում վերջինս ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
* * *
Հուլիսի 30-ին ժամը 22:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1983թ. ծնված Ռ. Ս-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում նշված տանը, վիճաբանություն է առաջացել իր և նախկին ամուսնու՝ 1977թ. ծնված Ս. Ս-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, խեղդել և ծխախոտը հանգցրել ձախ ուսին: