ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2014 15:03
Վիճաբանություն և մարմնական վնասվածքներ
Օգոստոսի 17-ին Հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ վերին կոպի պատռվածքով բուժօգնության է դիմել Առաքելյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակչուհի, 1977թ. ծնված Ն. Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 02:00-ի սահմաններում, Ն. Ա-ին տանը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Հեքիմյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Մ. Բ-ն («Օմեգա» տաքսի ծառայության վարորդ, նախկինում դատված):
* * *
Օգոստոսի 18-ին Շուշի քաղաքի Պ. Պռոշյան փողոցում վիճաբանության մեջ են մտել և միմյանց հարվածներ հասցրել նույն փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչներ` հայր ու որդի` 1960թ. ծնված Կ. Հ-ն և 1995թ. ծնված Գ. Հ-ն:
* * *
Օգոստոսի 19-ին Մարտունու շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը աջ ձեռնաթաթի երկրորդ մատի միջին ֆալանգի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Աշան գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Բ-ն:
Պարզվել է, որ օգոստոսի 18-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում վիճաբանության ժամանակ Քաջավան թաղամասի բնակիչ, 1997թ. ծնված Հ. Ն-ն գրպանի ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա. Բ-ին և պատճառել նշված վնասվածքը:
Դանակն առգրավված է:
Հ. Ն-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին: