ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.06.2014 17:04
Վիճաբանություն Վերածննդի հրապարակում
Հունիսի 11-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ հոնքի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ազատամարտիկների փողոցի թիվ 29 շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Ս. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, «Վերածննդի հրապարակ»-ի տարածքում վիճաբանության ժամանակ Ս. Գ-ի հոնքին գլխով հարվածել է Գևորգ Չաուշի փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Ս. Ս-ն: