ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.07.2014 15:21
Վիճաբանություն` մարմնական վնասվածքներով
Հուլիսի 5-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Մ. Բ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն գյուղում ժամանակավոր բնակվող, 1969թ. ծնված Հ. Ղ-ն (ՌԴ քաղաքացի) վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ընկել է գետնին և ստացել մարմնական վնասվածք:
***
Հուլիսի 6-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի բնակիչ, 1936թ. ծնված Ս. Տ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, համագյուղացի` 1955թ. ծնված Լ. Ա-ն գյուղի մոտակա այգիների մոտ վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին:
Ս. Տ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: