ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.10.2014 16:13
Վիճաբանություն, մարմնական վնասվածք
Հոկտեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, գյուղում վիճաբանության ժամանակ իրեն հարվածներ են հասցրել համագյուղացի` 1991թ. ծնված Վ. Ա-ն և Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1982թ. ծնված Գ. Թ-ն ու Թումանյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Վ. Ա-ն:
Կ. Հ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: