ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2014 17:21
Վիճաբանություն դպրոցում
Սեպտեմբերի 9-ին Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղի բնակչուհի, 1973թ. ծնված Ա. Հ-ն (նույն գյուղի դպրոցի ուսուցչուհի) դիմել է ոստիկանության շրջբաժնի Միջնավանի բաժանմունք այն մասին, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 12:40-ի սահմաններում, Կովսական քաղաքի բնակչուհի, 1980թ. ծնված Ս. Բ-ն (նույն դպրոցի ուսուցչուհի) դասամիջոցի ժամանակ վիճաբանության մեջ է մտել իր հետ և հարվածներ հասցրել իր գլխին:
Ա. Հ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: