ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2014 16:33
Վիճաբանության ժամանակ ստացել են մարմնական վնասվածքներ
Հունիսի 22-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի ծոծրակային հատվածի ջնջխված վերքով և գլխուղեղի ցնցում հարցականով իրենց մոտ է տեղափոխվել Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Ս. Մ-ն:
Պարզվել է, որ Ս. Մ-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, համագյուղացի` 1931թ. ծնված Ա. Ջ-ի հետ վիճաբանության ընթացքում` վերջինիս կողմից փայտով հարվածելու հետևանքով:
Ս. Մ-ին և Ա. Ջ-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
***
Հունիսի 21-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ հունիսի 11-ին, ժամը 06:30-ի սահմաններում, Փակահան գյուղի բնակիչներ` եղբայրներ, 1984թ. ծնված Կ. Ա-ն, 1985թ. ծնված Ս. Ա-ն և 1990թ. ծնված Ա. Ա-ն գյուղում վիճաբանության մեջ են մտել համագյուղացի` 1961թ. ծնված Տ. Ա-ի հետ, որի ընթացքում կողմերը ծեծի են ենթարկել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: