ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.12.2019 11:56
Վիճաբանության ընթացքում գլխուղեղի ցնցում է ստացել
Դեկտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 11:55-ին Ասկերանի շրջանի բնակչուհի,1980թ.ծնված Ա. Պ.-ն գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Պ.-ն նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում, Լուսաձոր գյուղում՝ նույն շրջանի բնակիչներ՝1977թ.ծնված Ի. Շ.-ի և 1991թ.ծնված Ե. Մ.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: