Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 25.04.2024 Արխիվ

08.09.2019 11:42

Վիճաբանության դեպքեր՝ Ստեփանակերտ քաղաքում

Սեպտեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում մայրաքաղաքի Մելիքավան փողոցում տեղակայված «Հոսթել Էդուարդ» հյուրանոցի հետևի ճանապարհահատվածում վիճաբանություն է առաջացել մի կողմից Իսրայելի Հանրապետության քաղաքացի, 1974թ. ծնված Ա. Հ-ի, իսկ մյուս կողմից մայրաքաղաքի բնակիչներ, եղբայրներ՝ 1985թ.ծնված Ա. Հ-ի և 1990թ.ծնված Դ. Հ-ի միջև, որի ընթացքում Ա. Հ-ն մի քանի անգամ քարով հարվածել է Ա. Հ-ի գլխին, իսկ Դ. Հ-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Հ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վիճաբանության արդյունքում 1974թ.ծնված Ա.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։


Սեպտեմբերի 7-ին ժամը 22:35-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Ս.Դավիթ փողոցի թիվ 6 շենքի դիմացից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են բերման ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1995թ.ծնված Գ. Ջ-ին, 1993թ.ծնված Մ.Ա-ին, 1994թ.ծնված Ս.Ջ-ին,1989թ.ծնված Մ.Ա-ին և Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Դ. Ս-ին։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22:30-ին վերջիններիս միջև առաջացած վիճաբանության ընթացքում Գ. Ջ-ն 2 անգամ հարվածել է Դ. Ս-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: