ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.01.2016 16:14
Վթարի հետևանքով 7-ամյա երեխա է մահացել
Հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, 1980թ. ծնված Ն. Քոչարյանը (բն. է ՌԴ Վոլգոգրադի շրջան), վարելով իրեն պատկանող «Հունդայի Սոլարիս» մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Հարությունագոմեր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դաշտամիջյան ճանապարհի մեջ, ինչի հետևանքով որդին՝ 2009թ. ծնված Ա. Քոչարյանը, տեղում մահացել է, իսկ ինքը և մյուս ուղևորուհի՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակչուհի, 1999թ. ծնված Է. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գետավանի տեղամասային հիվանդանոց: