ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.06.2019 12:32
Վթար՝Ստեփանակերտ քաղաքում
Ս.թ.հունիսի 27-ին ժամը 19:45-ին Ստեփանակերտ քաղաքի Շ. Դանիելյան և Մարտունի փողոցների հատման խաչմերուկում իրար են բախվել Երևան քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ս-ի վարած «FORD TRANSIT» մակնիշի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1982թ.ծնված Ա. Հ-ի վարած «MERCEDES-BENZ E 350 4» մակնիշի և 1980թ.ծնված Է. Հ-ի վարած «ՈՒԱԶ 315140» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «FORD TRANSIT»-ի ուղևորուհի՝ Մարտակերտի շրջանի բնակչուհի, 2004թ.ծնված Մ. Օ-ն ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել
« Արևիկ » մանկական բուժմիավորում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «FORD TRANSIT» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին չզիջելը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: