ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.06.2019 12:40
Վթար՝մայրաքաղաքում
Ս.թ. հունիսի 27-ին ժամը 21:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ս-ն վարելով « OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 17 տան դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հակառակ երթևեկելի մասում՝ Երևան քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Տ. Գ-ի կողմից կայանված «MERCEDES-BENZ S 350» մակնիշի ավտոմեքենային, իսկ «MERCEDES-BENZ S 350»-նն էլ բախվել է Երևան քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Մ. Ա-ի կողմից կայանված «NISSAN X-TERRA 4.0» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «OPEL ASTRA»-ի վարորդ՝ Ա. Ս-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է«Հանրապետական բժշկական կենտրոն» :
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել « OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվելը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: