ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:35
ՎԹԱՐ՝ ՎԱՐՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 17:25-ի սահմաններում Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Աշտարակ քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Տ. Ն-ի վարած «ԲՄՎ 3» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Գ. Գ-ի վարած «MERCEDES BENZ» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1994թ.ծնված Դ. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «ԲՄՎ 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանությանՄարտակերտի շրջանային բաժինը:
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում խստորեն հետևել ինչպես ճանապարհային նշաններին, այնպես էլ գծանշումներին:
Հիշեցում ենք, որ առանց ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է ստեղծել վթարային իրավիճակ:
Հիշեք, որ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում ցուցաբերվող ավելորդ ինքնավստահությունը կարող է ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, վստանգելով ինչպես Ձեր, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: