ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2018 11:56
Վթար՝ մահվան ելքով
Ս.թ.հոկտեմբերի 7-ին ժամը 21:40-ի սահմաներում Երևան քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Ս. Շ-ն վարելով «Lada Priora» ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 108-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել դիմացի ժայռին, ինչի հետևանքով Ս. Շ-ն և ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ՝ 1977թ.ծնված Լ. Շ-ն և 1985թ.ծնված Թ. Դ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ 1976թ.ծնված Է. Զ-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է: