ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.01.2015 11:05
Վեճը դադարեցնելու ժամանակ վնասվածք է ստացել
Դեկտեմբերի 31-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտունու շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Սարգսյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ա. Մ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ն. Ստեփանյան փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Դ. Մ-ի և Վ. Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Ն. Բ-ի միջև առաջացած կռվի ժամանակ Ա. Մ-ն փորձել է դադարեցնել կռիվը, որի ընթացքում Ն. Բ-ն պատահական հասցրել է նշված վնասվածքը:
Դանակն առգրավված է: