ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.10.2015 15:17
Վարորդի գրպանում հայտնաբերվել է թմրանյութ
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Աշան գյուղում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ՝ Նորշեն գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Գ. Դ-ի տաբատի գրպանում, անձնական զննությամբ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 2.89 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող, կանաչ գույնի, չորացված և մանրացված, սպեցիֆիկ հոտով զանգված: