ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.08.2017 15:45
Վարորդը տեղում մահացել է, իսկ 36 ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 6-ին ժամը 21:45-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 1961թ. ծնված Լ. Ի-ն, վարելով իրեն պատկանող «Ֆորդ Էսկորտ» ավտոմեքենան, Շուշի քաղաքի «Ռուսի աղբյուր» կոչվող տեղամասում գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը տեղում մահացել է, իսկ ուղևոր` նույն քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Ս.Շ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: